Հայտնի է՝ կկարողանա՞ Գավին մասնակցել «Սևիլիայի» դեմ խաղին, թե՞ ոչ

«Բարսելոնայի» Կիսապաշտպան Գավին փոխարինվել է` «Ալավեսի» դեմ Լա լիգայի վերջին խաղում, քանի որ 20-ամյա ֆուտբոլիստը մրցակցի հետ գլխով բախվելուց հետո ի վիճակի չէր շարունակել հանդիպումը։

Գավին բաց է թողել «Բլաուգրանայի» գավաթային հանդիպումը «Վալենսիայի» դեմ: Ինչպես հայտնում է իսպանական Sport-ը, Գավին հաղթահարել է իրավիճակը և վերադարձել է մարզումներին։

Կիսապաշտպանը պատրաստ է խաղադաշտ դուրս գալ կիրակի օրը կայանալիք Իսպանիայի առաջնության «Սևիլիայի» դեմ խաղում։

ՀԻշեցնենք, որ «Սևիլիա» – «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի փետրվարի 9-ին Երևանի ժամանակով 23:55-ին: