Հանս-Դիտեր Ֆլիկը նշել է, թե որ հանդիպումն է դիտելու մադրիդյան դերբիից բացի

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է այսօր կայանալիք մադրիդյան դերբիի մասին հարցին։

«Նախ կնայեմ «Բարսելոնա Բ»-ի խաղը, հետո կգնանք ընթրիքի, իսկ հետո «Ռեալ»-«Ատլետիկո» հանդիպումը: Բայց մենք ավելի շատ կենտրոնացած ենք մեր վրա։

Հանդիպումն ինքնին հետաքրքիր է լինելու, քանի որ այն թիմերը, որոնք կխաղան, Եվրոպայի լավագույններից են։ Ես ուզում եմ դա տեսնել», – ասաց Ֆլիկը: