«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը: Մամուլի ասուլիսում գերմանացի մասնագետը մեկնաբանել է իր ապագայի հետ կապված իրավիճակը։
«Ես ճնշման տակ չեմ. Ինձ հաճելի է այս ակումբում աշխատել այս թիմի հետ: Մենք մեծ ներուժ ունենք, և ես դա տեսնում եմ ակադեմիայի խաղացողների մեջ: Նրանք շատ լավն են: Ես դեռ մեկ տարուց ավելի ունեմ պայմանագրիս ավարտին, իսկ հետո կտեսնենք:
Մեկ սեզոնը երկար ժամանակ է մարզչի համար»,- ասել է Ֆլիկը լրագրողներին։