«Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ․ ««Ռեալի» այդ հաղթանակը խայտառակություն էր»

«Ատլետիկոյի» նախկին ֆուտբոլիստ Պաուլո Ֆուտրեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» պնդումներն ընդդեմ մրցավարի։

Ավելի վաղ Մադրիդի «Ռեալը» պաշտոնապես բողոքել էր Իսպանիայի Արքայական ֆուտբոլի ֆեդերացիային (RFEF) Լա Լիգայի «Էսպանյոլի» հետ հանդիպման մրցավարությունից, կոչ էր արել ամբողջովին վերանայել իսպանական մրցավարական համակարգը և մրցավարներին մեղադրել «ակումբին բազմիցս վնասելու» մեջ։

«Մադրիդի հաղթանակը «Սելտայի» նկատմամբ Իսպանիայի գավաթում տարվա սկանդալն էր։ Նրանց օգտին թույլ է տրվել 6 կամ 7 սխալ։ Դա սկանդալ էր՝ ամենամեծը VAR-ի հայտնվելուց ի վեր, «Ռեալի» այդ հաղթանակը խայտառակություն է։

Ինչպե՞ս կարող են Մադրիդը բողոքել RFEF-ին «Սելտայի» դեմ խաղում տեղի ունեցածից հետո», – ասել է «Ատլետիկոյի» նախկին խաղացողը Twitch-ի լրագրող Ռուբեն Ուրիայի ալիքի եթերում։