Ֆրանսիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Էրիկ Դի Մեկոն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» երկու աստղային հարձակվողների՝ Կիլիան Մբապեի և Վինիսիուս Ժունիորի փոխգործակցությունը։
«Մբապեի հետ պայմանագիր կնքելը Ֆլորենտինո Պերեսի երազանքն էր։ «Ռեալի» համար դա նաև մարզական երազանք էր, քանի որ յուրաքանչյուր ակումբ ցանկանում է իր թիմում ունենալ Մբապեին։
Այնուամենայնիվ, դա նման է երկու աքլորներին մեկ հավանոցում: Մենք կասկածում էինք, որ Մբապեի և Վինիսիուսի համակեցությունը դժվար կլինի»,- ասել է Դի Մեկոն Super Moscato Show-ի եթերում։