«Բարսելոնան» պետք է որոշում կայացնի Վոյցեխ Շչեսնիի հետ կապված

Աշնանը կատալոնական «Բարսելոնան» շտապ պայմանագիր կնքեց Վոյցեխ Շչեսնիի հետ, քանի որ Մարկ-Անդրե տեր Շտեգենը լուրջ վնասվածք էր ստացել։

Կատալոնացիների հետ պայմանագիր կնքելու համար լեհ դարպասապահը ստիպված է եղել հանել ձեռնոցները, քանի որ ավելի վաղ հայտարարել էր կարիերան ավարտելու մասին։

Ըստ իսպանական Sport-ի՝ «Բարսելոնան» և Շչեսնին բաց են պայմանագրի երկարաձգման շուրջ բանակցությունների համար: 34-ամյա դարպասապահի վերաբերյալ վերջնական որոշում դեռ պետք է կայացնի ակումբի ղեկավարությունը։ Դա կախված կլինի Շչեսնիի ելույթներից մինչև մրցաշրջանի ավարտը, բայց նախատեսված է խաղացողին պահել ևս մեկ տարի: