«Բարսելոնան» որոշել է թիմի գերմանացի դարպասապահ Մարկ-Անդրե տեր Շտեգենի հնարավոր փոխարինողին։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։
Ըստ աղբյուրի՝ գերմանացու տեղը ապագայում կարող է զբաղեցնել ակադեմիայի սան 16-ամյա Իկեր Ռոդրիգեսը։ Երիտասարդ ֆուտբոլիստը հանդես է գալիս «Բարսելոնայի» մինչև 18 տարեկանների կազմում և հրավիրվում է նաև Իսպանիայի երիտասարդական հավաքական։ Կատալոնական ակումբը կարծում է, որ Ռոդրիգեսը հսկայական ներուժ ունի։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Բարսելոնան» երրորդ տեղում է։