Լոնդոնի «Արսենալը» պլանավորում է ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հարձակվող ձեռք բերել, հայտնում է Teamtalk-ը։
Ըստ աղբյուրի՝ «զինագործների» շորթ ցուցակում ընդգրկված է չորս հարձակվող։ Լոնդոնյան ակումբը դիտարկում է Էվան Ֆերգյուսոնի, Ալեքսանդր Իսակի, Իգոր Ժեզուսի և Բենջամին Շեշկոյի թեկնածությունները։ «Զինագործների» առաջին ընտրությունը «Նյուքասլի» հարձակվող Իսակն է։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Արսենալը» 50 միավորով երկրորդն է։ Միկել Արտետայի թիմը առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում վեց միավորով։