Անտոնիի կարիերան վերելք է ապրում «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո: Այսօրը «Բետիսը» հյուրընկալվելիս 3:2 հաշվով պարտվեց «Սելտային», սակայն հանդիպման լավագույն խաղացող ճանաչվեց հենց Անտոնին:
Բրազիլացին առաջին գոլը խփեց խաղում։ Հետաքրքիր է, որ Անտոնին ճանաչվել է խաղի լավագույն խաղացող նաև անցյալ շաբաթավերջին, երբ «Բետիսը» ոչ-ոքի խաղաց «Ատլետիկի» հետ՝ 2:2:
Բրազիլացին անգլիական ակումբի կազմում անցկացրեց 96 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։