Վերջ ժամանակներում «Բարսելոնայի» հիմնական դարպասապահի դերտ ստանձնել է Վոյցեխ Շչեսնին է, իսկ Ինյակի Պենյան հիմանակնում մնում է պահեստայինների նստարանին։
Ինչպես հայտնի է դարձել Sport-ին, Պենյան օգտվել է մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկի երկխոսության բաց լինելուց և խոսել նրա հետ այն պատճառների մասին, թե ինչու նա այլևս խաղաժամանակ չի ստանում:
Ըստ աղբյուրի՝ խոսակցությունը տհաճ է եղել և բացասական ազդեցություն է թողել։ Զրույցի ընթացքում Ֆլիկը հիշեցրել է Պենյային իր ուշացման մասին նախախաղային զրույցին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչից առաջ։
Մարզչի խոսքով՝ Պենյան բավականաչափ ինքնաքննադատ չի եղել, քանի որ ի պատասխան սկսել է նշել մրցաշրջանի ընթացքում տեղի ունեցած այլ իրավիճակներ։ Ֆլիկը Պենյային հորդորել է ընդունել նոր իրականությունը:
Մարզչի հետ զրույցից հետո դարպասապահը հասկացել է, որ իր համար դժվար կլինի խաղաժամանակի վրա հույս դնել։ Նա նույնիսկ սկսել է մտածել ակումբը փոխելու հնարավորության մասին։