«Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկը կրկին գոլի հեղինակ է դարձել: Այս անգամ հոլանդացին գրավել է «Թոթենհեմի» դարպասը, իսկ մերսիսայդցիները հաղթել են։ հաշվով։
Կենտրոնական պաշտպանը Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղի 80-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ և վերջնական հաշիվը սահմանեց 4:0: Վան Դեյկն այժմ «Լիվերպուլի» կազմում անցկացրած 302 խաղում խփել է 26 գոլ:
Ըստ Opta-ի, սա Պրեմիեր լիգայի ցանկացած պաշտպանի լավագույն ցուցանիշն է 2018 թվականի սկզբից ի վեր, երբ Վիրջիլը իր նորամուտը նշեց «կարմիրների» կազմում: Մինչ «Լիվերպուլին» միանալը վան Դեյկը հանդես է եկել «Սաութհեմփթոնում»:
Մերսիսայդցիների պաշտպանության 33-ամյա առաջատարի գործող պայմանագիրն ավարտվում է այս տարվա հուլիսին։ Ինքը՝ խաղացողը, խոստովանել է, որ դեռ չգիտի՝ կմնա՞ ակումբում։