«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը խոսել է ընթացիկ մրցաշրջանում թիմի հաջողությունների մասին: Մերսիսայդցիները շարունակում են պայքարել բոլոր գավաթների համար:
Հինգշաբթի օրը Արնե Սլոտի թիմը ապահովեց տեղը Լիգայի գավաթի եզրափակիչում՝ կիսաեզրափակիչի պատասխան խաղում 4-0 հաշվով (4-1 ընդհանուր հաշվով) «Թոթենհեմին» հաղթելով։
Պրեմիեր լիգայում մերսիսայդցիները նույնպես վստահորեն առաջատար են, իսկ Չեմպիոնների լիգայում առանց դժվարության դուրս եկան 1/8 եզրափակիչ՝ ընդհանուր փուլի վերջնամասում գրավելով առաջին տեղը։
«Հիմա փետրվար է, և մենք չենք կարող դժգոհել մեր այսօրվա վիճակից, բայց չպետք է դա ընդունել և խնայողաբար վերաբերվել միմյանց» ,- ասել է Վան Դեյկը «Տոտենհեմի» նկատմամբ հաղթանակից հետո տված հարցազրույցում։