Մադրիդի «Ռեալը» ու «Մանչեսթեր Սիթին» իրենց հայացքներն են ուղղել աստղային պաշտպանին։ Ինչպես հայտնում է Todofichajes-ը, ակումբները հետաքրքրված են 27-ամյա «Միլանի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի պաշտպան Թեո Էրնանդեսով։
Պաշտպանի տրանսֆերային արժեքը գնահատվում է 50 միլիոն եվրո։ Թեոն միլանյան ակումբում հանդես է գալիս 2019 թվականից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։
Իտալիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Էրնանդեսը անցկացրել է 19 հանդիպում, դառնալով՝ երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Իտալիայի առաջնության 23 տուրից հետո «ռոսոներիները» վաստակել են 35 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի ութերորդ հորիզոնականը։