Հայտնի է ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն մարզչի անունը

«Բորնմութի» գլխավոր մարզիչ Անդոնի Իրաոլան ճանաչվել է ԱՊԼ-ի հունվար ամսվա լավագույն մարզիչ։

Նրա ղեկավարությամբ «Բորնմութը» այս ամսվա չորս հանդիպումներից երեք հաղթանակ է տարել և մեկ ոչ-ոքի խաղացել՝ բարձրանալով մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական։ 42-ամյա իսպանացի մասնագետը մրցանակին արժանացել է երկրորդ անգամ։

Մրցանակին հավակնում էին նաև Պեպ Գվարդիոլան (Մանչեսթեր Սիթի), Միկել Արտետան (Արսենալ) և Էդի Հոուն (Նյուքասլ)։