Միլանի «Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին կիսվել է իր արձագանքով «Ֆիորենտինայից» (0:3) կրած պարտությունից հետո:
Ներաձուրիները բաց թողեցին մրցաշարային աղյուսակում «Նապոլիին» հասնելու հնարավորությունը այն բանից հետո, երբ չկարողացան հաղթել դեկտեմբերից հետաձգված հանդիպման ընթացքում:
Նեապոլցիների տարբերությունը դեռ երեք միավոր է, սակայն այժմ քիչ խաղեր են մնում:
«Ինձ ամենաշատն անհանգստացնում է ոչ թե արդյունքը, այլ մեր խաղը: Շատ վատ էր, բարկացած վերադառնում ենք տուն։ Չորս ամիս է՝ չենք պարտվել։ Այժմ մենք պետք է սկսենք զրոյից և չնայենք մրցաշարային աղյուսակին»,- ասել է Ինձագին DAZN-ին: