SERIE A. «Ինտերը» խոշոր հաշվով պարտվեց «Ֆիորենտինային» 🎥

Իտալիայի առաջնության 14-րդ տուրի հետաձգված խաղում մրցեցին «Ֆիորենտինան» և «Ինտերը»։ Խաղը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3։0 հաշվով։

«Ֆիորենտինայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ Մոյզե Քինը, ևս մեկ գոլի հեղինակ դարձավ Ռանիերին։

Նշենք, որ Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը և փոխարինվեց 70-րդ րոպեին։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝