«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը խոսել է ակումբի տրանսֆերային նպատակների մասին: Ձմռանը «կարմիր սատանաները» սահմանափակվեցին միայն «Լեչեից» 20-ամյա Պատրիկ Դորգուին և «Արսենալի» 18-ամյա Էյդեն Հեյվենին ձեռք բերելով:
«Ես քննարկում եմ սա, տեխնիկական տնօրենի հետ, և մենք նաև ունենք սկաուտական բաժին, որն անում է այդ աշխատանքը: Սա կարևոր է, քանի որ բոլորը պետք է միասին որոշումներ կայացնեն:
Մենք փորձում ենք համապատասխան ֆուտբոլիստներ գտնել, ովքեր ունեն անհրաժեշտ ֆիզիկական հատկանիշներ այս լիգայի համար։ Երիտասարդ, և գավաթի քաղց ունեցող խաղացողներ», – Ամորիմի խոսքերն է մեջբերում UtdDistrict-ը: