Կատալոնական «Բարսելոնան» վատ մեկնարկեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլը՝ պարտվելով «Մոնակոյին» առաջին խաղում, բայց ի վերջո զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը ընդհանուր հաշվարկում:
«Բարսելոնայի» նախկին խաղացող Ռիվալդոն, ով «Ոսկե գնդակի» է արժանացել «Բարսելոնայի» կազմում, վստահ է, որ ակումբը կարող է հաղթել Եվրոպայի ակումբային ֆուտբոլի ամենահեղինակավոր մրցաշարում։
«Մրցակցությունը ուժեղ է, բայց առայժմ ես լավ հնարավորություններ եմ տեսնում «Բարսելոնայի» համար հեռուն գնալու և գուցե նույնիսկ հաղթելու համար»,- Ռիվալդոյի խոսքերն է մեջբերում derbyderbyderby.it-ը։
Վերջին անգամ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի հաղթող է դարձել 2015 թվականին։