Մադրիդի «Ռեալը» ցանկանում է ձեռք բերել «Արսենալի» ֆուտբոլիստին

Մադրիդի «Ռեալը» ցանակնում է ձեռք բերել «Արսենալի» ֆուտբոլիստ Ուիլյամ Սալիբային:

Ինչպես հայտնում է RMC Sport-ը, 23-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստը «Լոս Բլանկոների» առաջնահերթ թիրախն է՝ պաշտպանությունն ուժեղացնելու համար:

Սակայն «Արսենալը» մտադիր չէ վաճառել Ուիլյամին, ում համարում է աշխարհի լավագույն պաշտպանը։

Ենթադրվում է, որ լոնդոնցիները իրենց խաղացողի համար կպահանջեն գումար, որը մադրիդցիներին հետ կպահի գործարքից։

Այնուամենայնիվ, եթե այդ քայլն ավարտվի, Սալիբան պետք է դառնա պատմության ամենաթանկ պաշտպանը: