Մադրիդի «Ռեալը» մտադիր է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ուժեղացնել պաշտպանության կենտրոնը։
Մադրիդի «Ռեալը» ծրագրել է ամռանը պայմանագիր կնքել «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբայի հետ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Սպասվում է, որ ֆրանսիացին կդառնա պատմության ամենաթանկ պաշտպանը, եթե գործարքը կայանա։
Transfermarkt-ը Սալիբայի արժեքը գնահատում է 80 միլիոն եվրո։ 23-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականը։