«Վուլվերհեմփթոնի» հարձակվող Մաթեուս Կունյան կարիերան գրանդ ակումբում շարունակելու մի քանի տարբերակ ունի։
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստի համար պայքարելու են Լոնդոնի «Չելսին», «Արսենալը», «Թոթենհեմը», «Ասթոն Վիլան» և «Նոթինգհեմ Ֆորեստը»։
Ֆուտբոլիստի աշխատանքային պայմանագիրը «Գայլերի» հետ ներառում է 75 միլիոն եվրո ազատման կետ։ Ընթացիկ մրցաշրջանում 25-ամյա բրազիլացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 23 հանդիպում, դառնալով՝ 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Կունյայի պայմանագիրը «Վուլվերհեմփթոնի» հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։