«Մանչեսթեր Յունայթեդը» Քրիստիան Էրիկսենին փոխարինող է գտել

«Մանչեսթեր Յունայթեդի» դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կարող է հեռանալ անգլիական գրանդից։ Այս մասին հայտնում է The Sun-ը։ «Կարմիր սատանաները» արդեն Քրիստիան Էրիկսենին փոխարինող են գտել։

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնին։ Գործարքը նախատեսված է ամառային տրանսֆերային պատուհանի համար։

Անգլիայի ընթացիկ մրցաշրջանում 21-ամյա կիսապաշտպանը անցկացրել է 9 հանդիպում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։