Գերմանացի հարձակվող Լերոյ Սանեն, ում պայմանագրի ժամկետը Մյունխենի «Բավարիայի» հետ ավարտվում է այս ամառ, կարող է վերադառնալ Պրեմիեր Լիգա։ Նախկինում նա հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիի» կազմում։
Ինչպես հայտնում է Todofichajes պորտալը, «Թոթենհեմը» հետաքրքրված է 29-ամյա վինգերի ծառայություններով։ Լոնդոնյան գրանդը հույս ունի մրցաշրջանի վերջում աստղային ֆուտբոլիստին ձեռք բերել ազատ գործակալի կարգավիճակով։
Հարկ է նշել, որ ֆուտբոլիստի արժեքը Transfermarkt-ը գնահատում է 45 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Սանեն Բունդեսլիգայում անցկացրել է 16 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։