Պորտուգալիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Խոսե Ֆոնտեն խոսել է «Լիվերպուլի» ավագ Վիրջիլ վան Դեյկի մասին:
Հոլանդացու պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է այս տարվա հուլիսին։ 33-ամյա կենտրոնական պաշտպանի ապագան մնում է անորոշ, չնայած, ըստ տեղեկությունների, նա կնախընտրեր մնալ իր ակումբում:
«Կարծում եմ՝ Վիրջիլը լավ հանդես կգա «Ռեալում», «Բարսելոնայում» կամ «Բավարիայում»: Չեմ զարմանա, եթե հաջորդ մրցաշրջանում նրան տեսնեմ այս ակումբներից մեկում»,- Ֆոնտեի խոսքերն է փոխանցում Gazeta-ն: