Սլովենիայի և Մադրիդի «Ատլետիկոյի» դարպասապահ Յան Օբլակը շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» տրանսֆերային ցուցակում։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։
Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաները» մտադիր են սլովենացուն ձեռք բերելու փորձ կատարել։ «Ատլետիկոյում» իրենց հերթին պատրաստ են բաժանվել 32-ամյա դարպասապահից, եթե նրա համար առաջարկեն 25-30 միլիոն եվրո։
Օբլակի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ ավարտվում է 2028 թվականի հունիսի վերջին։ Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում դարպասապահը անցկացրել է 21 հանդիպում և բաց թողել 14 գնդակ։