Կարևոր տեղեկություն Նունո Մենդեշի ապագայի վերաբերյալ

Նունո Մենդեշը նոր պայմանագիր է կնքել ՊՍԺ-ի հետ։
Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

22-ամյա ձախ պաշտպանը հինգ տարով երկարաձգել է պայմանագիրը ֆրանսիական ակումբի հետ։

Նշվում է, որ աշխատավարձի բարձրացման շնորհիվ Նունո Մենդեշը կդառնա ՊՍԺ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։

Այս մրցաշրջանում պորտուգալացին Լիգա 1-ում անցկացրել է 13 հանդիպում և կատարել մեկ գոլային փոխանցում։