«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը կիսվել է Ֆերան Տորեսի խաղի մասին իր կարծիքով: Հինգշաբթի օրը 24-ամյա ֆուտբոլիստը հեթ-տրիկի հեղինակ է դարձել Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի՝ «Վալենսիայի» դեմ խաղում (5:0):
Իսպանացին հարձակման գծում հաջողությամբ փոխարինեց Ռոբերտ Լևանդովսկուն, ով մնաց պահեստայինների նստարանին։
«Ֆերանը հարձակվող Է։ Կարծում եմ, որ նրա գործը գոլեր խփելն է, և նա այսօր հիանալի աշխատանք կատարեց: Ես ուրախ եմ նրա համար: Նա հաճախ չի հայտնվում մեկնարկային կազմում, բայց հիանալի օգտագործում է իր հնարավորությունները»,- ասել է Ֆլիկը։
Լա Լիգայում կիրակի օրը «Բարսելոնան» արտագնա խաղում կխաղա «Սևիլիայի» հետ։