Հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարող է մնալ «Բարսելոնայում», չնայած մամուլում նրա հեռանալու մասին լուրերին։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, կիսապաշտպանին ցանկանում է թիմում պահել Հանս-Դիտեր Ֆլիկը։ Գերմանացի մասնագետը ցանկանում է, որ ակումբը երկարաձգի պայմանագիրը հոլանդացու հետ մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Ֆրենկին կատալոնական թիմում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։ Կողմերի միջև գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականի հունիսի վերջին։
Transfermarkt-ը ֆուտբոլիստի շուկայական արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո: Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 11 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և գոլային փոխանցման հեղինակ։