Football Fans Tour. Խմբային տուր դեպի Արգենտինա և Բրազիլիա՝ Բուենոս Այրես, Իգուասու և Ռիո դե Ժանեյրո

Football Fans Tour-ը ապրիլի 17-29ը` խմբային տուր է կազմակերպում դեպի 🇦🇷 Արգենտինա և Բրազիլիա 🇧🇷
✈️ 4 գիշեր՝ Բուենոս Այրեսում 🇦🇷
✈️ 2 գիշեր՝ Իգուասու ջրվեժներում 🇦🇷 🇧🇷
✈️ 4 գիշեր՝ Ռիո դե Ժանեյրոյում 🇧🇷

Փաթեթի արժեքը՝ 2.000 եվրոյին համարժեք դրամ, որը ներառում է.
✅ Բուենոս Այրես – Պուերտո Իգուասու և Ֆոս Իգուասու – Ռիո դե Ժանեյրո ինքնաթիռի տոմսերը:
✅ Օդանավակայաններից դիմավորում և ճանապարհում:
✅ Բոլոր տրանսֆերները բարձրակարգ ավտոբուսներով:
✅ 4* հյուրանոցներ Բուենոս-Այրեսի կենտրոնում, Իգուասու ջրվեժներում և Ռիո-դե-Ժանեյրոյի հանրահայտ Կոպակաբանա լողափին:
✅ Երկօրյա էքսկուրսիոն ծրագիր Իգուասու ջրվեժներում:
✅ Բարձրակարգ գիդերի ուղեկցությամբ քաղաքային հագեցած տուրեր Բուենոս-Այրեսում և Ռիո-դե-Ժանեյրոյում:
✅ Բացառիկ տուր դեպի լեգենդար «Մարականա» ստադիոն:
✅ Ֆուտբոլային տուրեր դեպի արգենտինական «Բոկա Խունիորս», «Ռիվեր Փլեյթ» և «Ռասինգ», ինչպես նաև բրազիլական «Ֆլամենգո», «Ֆլումինենսե» և «Բոտաֆոգո» հանրահայտ թիմերի ստադիոններ, թանգարաններ և Fan-Store-եր:
✅ Անմոռանալի տուր դեպի «Բոկա Խունիորսի» թաղամաս՝ Կամինիտո:
✅ Էքսկլյուզիվ հանդիպումներ արգենտինացի և բրազիլացի աշխարհահռչակ ֆուտբոլիստների հետ:
✅ Ամբողջ տուրի ընթացքում խմբի ուղեկից՝ Սենիկ Կարա-Պողոսյան:

‼️
Էքսկլյուզիվ ապառիկ վճար՝ առաջին 6 ամիսը 0% տոկոսադրույքով և առանց կանխավճարի, կամ ստանդարտ ապառիկ վճարի տարբերակ՝ մինչև 36 ամսով:


Փաթեթը չի ներառում.
Երևան – Ֆրանկֆուրտ – Բուենոս Այրես և Ռիո դե Ժանեյրո – Ֆրանկֆուրտ – Երևան ինքնաթիռի տոմսերը` յուրաքանչյուրը 30կգ ուղեբեռով: Այս պահի դրությամբ՝ 630.000 դր:


Ըստ ցանկության՝ հավելավճարով.

🔘 Մեկօրյա տուր դեպի Ուրուգվայի մայրաքաղաք՝ Մոնտևիդեո 🇺🇾
🔘 «Բոկա Խունիորս» – «Էստուդիանտես», «Խիմնասիա» – «Ռիվեր Փլեյթ» և «Տիգրե» – «Բելգրանո» խաղերի տոմսերը: Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ՝ Լուկաս Սելարայանը հանդես է գալիս «Բելգրանոյում», իսկ Նորբերտո Բալեկյանը՝ «Խիմնասիայում»:
🔘 Եվս երկու խաղ Ռիո դե Ժանեյրոյում՝ «Բոտաֆոգու» – «Ֆլումինենսե» և «Ֆլամենգո» – «Կորինտիանս», որը կկայանա հանրահայտ «Մարականա» ստադիոնում:
🔘 Մեկնելիս և վերադարձին 12 ժամ Ֆրանկֆուրտում շրջելու հնարավորություն:

Football Fans Tour խմբային տուրին միանալու համար զանգահարեք ☎️ 091 436545 կամ համեցեք 📍 Մարշալ Բաղրամյան, 60: