Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերրան Տորեսը անդրադաձել է «Վալենսիայի» դեմ անցկացրած խաղին։
«Ես շատ ուրախ եմ, այն բանի համար, որ հասանք կիսաեզրափակիչ։ Եվ, իհարկե, ուրախ եմ իմ հեթ-տրիկի համար»։
«Շատ կարևոր է, որ խաղի առաջին րոպեներից լավ սկսեցինք խաղալ։ Գիտեինք, որ այս մարզադաշտում խաղալը շատ դժվար է։ Մենք դուրս եկանք խաղադաշտ, ակտիվ ճնշում գործադրեցինք առաջին իսկ րոպեներից ու խփեցինք շատ գոլեր, ինչը օգնեց հաղթել այսօր»։
Սա իմ երկրորդ հեթ-տրիկն է «Բարսայի» կազմում, և ես շատ ուրախ եմ, որ այն հենց այստեղ արեցի, քանի որ այս վայրը հավերժ կմնա իմ տունը»։