Բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո կլքի «Մանչեսթեր Սիթին»։ Այս մասին հաղորդում է Todofichajes-ը։
Ինչպես հայտնի է դարձել աղբյուրին, 33-ամյա կիսապաշտպանը որոշել է կարիերան շարունակել ԱՄՆ-ում։ Կևինը նախնական համաձայնության է եկել ամերիկյան «Սան Դիեգո» ակումբի հետ պայմանագիր կնքելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ կիսապաշտպանը «Քաղաքայինների» կազմում հանդես է գալիս 2015 թվականի օգոստոսից։ Կողմերի միջև գործող աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականի հունիսի վերջին։
Transfermarkt-ը բելգիացի աստղի արժեքը գնահատում է 35 միլիոն եվրո։