COPA DEL REY. «Բարսելոնան» ջախջախում է «Վալենսիային» և դուրս գալիս կիսաեզրափակիչ փուլ 🎥

Իսպանիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Վալենսիայի» հետ։ Հանդիպումը ավարտվեց կատալոնական ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 5։0 հաշով։

Հանս-Դիտեր Ֆլիկի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Ֆերան Տորեսը, ևս մեկական անգամ աչքի ընկան Ֆերմին Լոպեսը և Լամին Յամալը։

Այպսիով, «Բարսելոնա» դուրս եկավ Իսպանիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ կիսաեզրափակիչ փուլի ուղեգիր էին վաստակել «Ռեալ-Սոսյեդադը», Մադրիդի «Ատլետիկոն» և Մադրիդի «Ռեալը»։