Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը չի աջակցել Լա լիգայի մրցավարների հասցեին ուղղված քննադատությունների ալիքին։
Վերջին շրջանում Իսպանիայի բարձրագույն դիվիզիոնի ակումբները գնալով ավելի բացահայտ դժգոհություն են հայտնում տեղի մրցավարների աշխատանքից։ «Ատլետիկոյի» հարձակվողի կարծիքով՝ մրցավարի վրա մշտական ճնշումը չի բարելավի իրավիճակը։
«Հանգիստ թողեք մրցավարներին. նրանք բավական խնդիրներ ունեն խաղադաշտում գտնվող խաղացողների հետ: Ես կարծում եմ, որ սա անհեթեթություն է և պետք է դադարեցվի: Ամեն ինչ կախված է լրագրողներից, ովքեր չափից դուրս են կարեւորում նման խոսակցությունները։
Եթե այդքան ուշադրություն չդարձնեք դրան, ապա ավելորդ սթրես չի լինի։ Հիմա ցանկացած մրցավար կվախենա սխալվել՝ իմանալով, որ իրեն ուշադիր հետեւում են։ «Մենք պետք է նրանց հանգիստ թողնենք»,- Գրիզմանի խոսքը մեջբերում է Gazeta-ն։