«Բարսելոնայի» նախկին հարձակվող Ռիվալդոն կիսվել է կատալոնական ակումբի 17-ամյա հարձակվող Լամին Յամալի խաղի մասին իր կարծիքով։
«Յամալը խաղում է այնպես, ասես 25 տարեկան լինի։ Ես հիանում եմ նրա ֆուտբոլային մակարդակով։ Այդ տղան իսկական գանձ է «Բարսելոնայի» համար։ Մոտ ժամանակներս նա կլինի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդը»,- բրազիլացու խոսքերն է փոխանցում Sport.es-ը։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Յամալը անցկացրել է 19 հանդիպում, դառնալով՝ հինգ գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։ Իսպանացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի կեսերը։