Ռասմուս Հոյլունդը կարող է տեղափոխվել անգլիական այլ ակումբ

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռասմուս Հոյլունդը կարող է տեղափոխվել «Վեսթ Հեմ»: Դանիացին 2023 թվականի ամռանը տեղափոխվել էր «Ատալանտայից» 75 միլիոն եվրոյով, սակայն դեռևս չի արդարացրել «կարմիր սատանաների» սպասելիքները:

Լրագրող Ֆրեյզեր Ֆլետչերի խոսքերով, 22-ամյա խաղացողը ճանաչվել է «Վեսթ Հեմի» կողմից՝ որպես գալիք տրանսֆերային պատուհանի իրենց թիրախներից մեկը: «Մանչեսթեր Յունայթեդը» ֆուտբոլիստի համար կպահանջի մոտ 40 միլիոն ֆունտ (48 միլիոն եվրո):

Ընթացիկ մրցաշրջանում Ռասմուս Հոյլունդը երկու գոլ է խփել Պրեմիեր լիգայի 19 խաղում: Հարձակվողի գործող պայմանագիրը մանկունիանցիների հետ նախատեսված է մինչև 2028 թվականի կեսերը։