Ֆրանսիական ՊՍԺ-ն լավատեսորեն է տրամադրված թիմի և Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոննարումայի հետ պայմանագիրը երկարաձգելու իր հնարավորությունների հարցում։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։
Ըստ աղբյուրի՝ փարիզյան թիմի ղեկավարությունը պարբերաբար շփվում է ֆուտբոլիստի ներկայացուցիչների հետ՝ պայմանագրի երկարաձգման հետ կապված, որը լրանում է 2026 թվականին։ Ակումբը ցանկանում է պահել իտալացուն, իսկ Դոննարուման նույնպես ցանկանում է մնալ Փարիզում։
Հիշեցնենք, որ իտալացի դարպասապահը ՊՍԺ-ին ազատ գործակալի կարգավիճակով միացել էր 2021 թվականի ամռանը՝ հեռանալով «Միլանից»։ Այս մրցաշրջանում Ջանլուիջին բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում և բաց թողել 23 գոլ։