«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Նիկո Գոնսալեսը պատմել է, թե ինչպես է զարգացել «Բարսելոնայից» հեռանալուց հետո։ Իսպանացին չկարողացավ հաստատվել հիմնական թիմում, ուստի 2023 թվականին վաճառվեց «Պորտուին»:
Այս ձմռանը կիսապաշտպանին գնեց «Մանչեսթեր Սիթին», որը տրանսֆերի համար վճարեց 60 միլիոն եվրո։
«Ես մեծացել եմ Լա Մասիայում, մանկուց խաղացել եմ նույն ֆուտբոլը, բայց Պորտուգալիայում ես փորձեցի կատարելագործվել և սովորել այլ ոճ: Դա ինձ օգնեց դառնալ ավելի լավ ֆուտբոլիստ։ Հուսով եմ, որ «Մանչեսթեր Սիթիի» երկրպագուները իմ մեջ կտեսնեն այնպիսի խաղացողի, ով ունակ է փոխանցել և վերահսկել գնդակը, բայց նաև հակագրոհներ սկսել»,- Նիկոյի խոսքերն է մեջբերում Gazeta-ն։