«Չելսիի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոն խոսել է Անգլիայի ընթացիկ առաջնությունում իր թիմի ցուցադրած խաղի մասին։
««Չելսիի» համար կարևոր է վերադառնալ Պրեմիեր լիգայի լավագույն քառյակ։ Մենք ուրախ ենք չորրորդ տեղում հայտնվելու համար։ Կշարունակենք քրտնաջան աշխատել՝ աղյուսակի վերևում մնալու համար: Յուրաքանչյուր հաղթական արդյունք մեզ վստահություն է տալիս։
Մենք կանենք հնարավոր ամեն բան մեր տեղը պահպանելու համար»,- կիսապաշտպանի խոսքերն է փոխանցում Goal պորտալը։
«Չելսին» 43 միավորով չորրորդ տեղում է՝ առաջատար «Լիվերպուլից» հետ մնալով 13 միավորով։