«Ասթոն Վիլայի» նորեկ Մարկո Ասենսիոն կարող է հայտնվել Իտալիայի առաջնությունում։ Բիրմինգհեմյան ակումբը իսպանացուն վարձավճարով պայմանագիր է կնքել ՊՍԺ-ից մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։
Գործարքը կայացել է ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը։ Ինչպես հայտնում է Sky Sport-ը, «Ինտերի» ղեկավարությունը Ասենսիոյին համարում էր առաջնահերթ տարբերակ այս ձմռանը հարձակման գիծն ուժեղացնելու համար, սակայն այդ քայլը արգելափակվեց, քանի որ Մարկո Արնաուտովիչը և Խոակին Կորեան հրաժարվեցին հեռանալ և չազատեցին իրենց տեղը թիմում:
Transfermarkt-ի փորձագետները Մարկո Ասենսիոյի արժեքը գնահատում են 20 միլիոն եվրո։ Հունվարին Մադրիդի «Ռեալի» նախկին խաղացողը դարձավ 29 տարեկան։