«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատել է, որ Լիսանդրո Մարտինեսը խաչաձև կապանների վնասվածք է ստացել

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լիսանդրո Մարտինեսը խաչաձև կապանների վնասվածք է ստացել։ Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։

Նշենք, որ 27-ամյա ֆուտբոլիստը վնասվածք է ստացել փետրվարի 2-ին Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (0։2)։ Արգենտինացին խաղադաշտից դուրս է բերվել պատգարակով։

Ակումբն իր հայտարարության մեջ չի նշել արգենտինացի ֆուտբոլիստի ապաքինման ժամկետը։

2024/25 մրցաշրջանում Մարտինեսը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 32 հանդիպում բոլոր մրցաշարերում, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։