Հայտնի է «Մանչեսթեր Սիթիի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստի անունը

«Մանչեսթեր Սիթիի» հունվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել Ֆիլ Ֆոդենը։ Անգլիացին շրջանցել էէ նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդին և կիսապաշտպան Կևին դե Բրույնեին:

Անցյալ ամիս Ֆոդենը մասնակցել է Մանչեսթեր Սիթիի յոթ հանդիպման: 24-ամյա կիսապաշտպանը դարձել է 6 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։

Ավելացնենք, որ Անգլիայի առաջնության 24 տուրից հետո Խոսեպ Գվարդիոլայի թիմը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի միայն հինգերորդ հորիզոնականը։ «Քաղաքայինները» Պրեմիեր լիգայի վերջին խաղում 1։5 հաշվով պարտվեցին «Արսենալին»։