«Չելսին» համալրել է «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասին գնել ցանկացողների ցուցակը: 28-ամյա խաղացողը չի շտապում երկարաձգել պայմանագիրը «Լիվերպուլի» հետ, մինչդեռ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2027 թվականին։
Ըստ Antena 2-ի՝ կոլումբիացուն ձեռք բերելու հարցում մեծապես հետաքրքրված է «Չելսին»: Լոնդոնյան ակումբը վստահ է, որ հաջորդ ամառ կկարողանա հարձակվողին գնել և պատրաստ են նրան դարձնել իրենց ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը:
«Բարսելոնան» նույնպես հետաքրքրված է Լուիս Դիասի ծառայություններով: Ընթացիկ մրցաշրջանում Արնե Սլոտի թիմի կազմում հարձակվողը Պրեմիեր լիգայի 22 խաղում դարձել է ութ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: