«Լիվերպուլը» դիտարկում է հաջորդ ամառ 27-ամյա կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին ձեռք բերելու տարբերակը, ով ներկայումս հանդես է գալիս «Բարսելոնայում»։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը դեռ հետաքրքրված է կիսապաշտպանության գծի ուժեղացմամբ։ Ընդգծվում է, որ «Բարսելոնան» կարող է վաճառել հոլանդացի ֆուտբոլիստին 35 միլիոն եվրոյով, բացի դե Յոնգից, «Լիվերպուլը» հսկում է նաև «Շտուտգարտի» 23-ամյա կիսապաշտպան Անջելո Ստիլլերին։
Այս մրցաշրջանում Դե Յոնգը բոլոր մրցաշարերում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 2 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 45 միլիոն եվրո։