Լաուտարո Մարտինեսը կարող է տեղափոխվել անգլիական գրանդ

Լոնդոնի «Արսենալը» մտադիր է ձեռք բերել Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսին։ Այս մասին հայտնում է Fichajes-ը։

«Արսենալը» պատրաստվում է գերազանցել իր տրանսֆերային ռեկորդն այս ամառ՝ առաջարկելով ավելի քան 120 միլիոն եվրո «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի համար, հայտնում է աղբյուրը:

Հիշեցնենք, որ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Արսենալը» ակտիվորեն փնտրում էր նոր հարձակվողի, սակայն չկարողացավ ձեռք բերել որևէ մեկին։

Այս մրցաշրջանում 27-ամյա Մարտինեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 31 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt պորտալի փորձագետները ֆուտբոլիստի արժեքը գնահատում են 100 միլիոն եվրո։