Ջոշուա Ցիրկզեն կարող է վերադառնալ Ա Սերիա

«Մանչեսթեր Յունայթեդի» 23-ամյա հարձակվող Ջոշուա Ցիրկզեն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կարող է հեռանալ  և վերադառնալ Իտալիայի առաջնություն։ Այս մասին հայտնում է Todofichajes-ը։

Հոլանդացի հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է «Յուվենտուսը»։ Թուրինյան ակումբը հույս ունի ձեռք բերել Ցիրկզեին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 42 մլն եվրո։ Նրա պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2029 թվականի հունիսի վերջին։

Ընթացիկ մրցաշրջանում հարձակվողը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով երեք գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։