Իկեր Կասիլյասը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ Բարսելոնայում կատարվածը

Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» նախկին դարպասապահ Իկեր Կասիլյասը պաշտպանել է «Լոս Բլանկոների» բողոքը կատալոնական «Էսպանյոլի» դեմ Լա լիգայի վերջին խաղում մրցավարների աշխատանքի վերաբերյալ։

«Ակումբը ճիշտ որոշում կայացրեց՝ բողոք ներկայացնելով մրցավարների դեմ։ «Ռեալը» պետք է պաշտպանի իր իրավունքները»,- իսպանացի լեգենդար դարպասապահի խոսքերն է փոխանցում SI-ն։

Հիշեցնենք, որ հանդիպումը կայացավ Բարսելոնայում և ավարտվեց Կառլո Անչելոտտիի սաների սենսացիոն պարտությամբ՝ 0։1 հաշվով։ Չնայած այս անհաջողությանը, «արքայական» ակումբը շարունակում է գլխավորել Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը՝ մոտակա մրցակցից առաջ անցնելով մեկ միավորով։