«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնի գործող պայմանագրում գնման կետը, ով մյունխենյան ակումբին միացել է 2023 թվականի ամռանը 100 միլիոն եվրոյի դիմաց, կազմում է 65 միլիոն եվրո։ Անգլիացի հարձակվողի պայմանագրում նշված գնման կետը ուժի մեջ կմտնի 2026 թվականի ձմռանը։ Այս մասին հայտնում է գերմանական Sport Bild-ը։
Քեյնի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
Այս մրցաշրջանում 31-ամյա ֆուտբոլիստը «Բավարիայի» կազմում 26 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, դառնալով՝ 26 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Նշենք, որ մյունխենյան ակումբի կազմում իր դեբյուտային մրցաշրջանում անգլիացին ոչ մի տիտղոս չի նվաճել։