Հանս-Դիտեր Ֆլիկ․ «Ես նախկինում նման բան չեմ ապրել»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը խոսել է կատալոնական թիմում իր աշխատանքի մասին։

«Ես սիրում եմ այս ակումբը, ինձ հաճելի է ամեն օր աշխատել այստեղ՝ տեխնիկական շտաբի և մարզչական շտաբի հետ: Դա իսկապես հիանալի է, քանի որ այստեղ խաղացողները յուրահատուկ են, ես նախկինում նման բան չեմ ապրել»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ 59-ամյա մասնագետը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնել է անցած ամառ՝ փոխարինելով Չավի Էրնանդեսին։ 22 տուրից հետո «կապտանռնագույնները» զբաղեցնում են Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը՝ իրենց բանկում ունենալով 45 միավոր։