Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը որոշել է հաջորդ ամառվա տրանսֆերային նպատակները։ Այս մասին հայտնում է Blue_Footy-ն։
Հրապարակված տեղեկությունների համաձայն՝ «Ազնվականները» պատրաստվում են պայմանագիր կնքել հարձակվողական ոճի կիսապաշտպանի, ինչպես նաև կենտրոնական հարձակվողի հետ։
Ակումբի ներկայացուցիչներն այժմ աշխատում են համապատասխան ցուցակի ձևավորման վրա։ Անգլիայի Պրեմիեր լիգայի 24 տուրից հետո «Չելսին» ունի 43 միավոր եւ զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի չորրորդ տեղը։