Կառլո Անչելոտտին նշել է այն ֆուտբոլիստներին, ովքեր կարող են չխաղալ «Ատլետիկոյի» դեմ

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայանալիք դերբիից առաջ խոսել է թիմի վնասվածք ունեցող ֆուտբոլիստների մասին։

«Հույս ունենք, որ Կամավինգան պատրաստ կլինի այս խաղին։ Լուկաս Վասկեսը որոշ խնդիրներ ունի։ Նրա հետ կապված կասկածներ կան։

Օրելիեն Չուամենին, որպես հենակետային կիսապաշտպան, շատ է օգնում թիմին, հատկապես պաշտպանությունում»,- իտալացի մարզչի խոսքերն է մեջբերում AS-ը։

Շաբաթ օրը՝ փետրվարի 8-ին, «Սանտյագո Բեռնաբեու» մարզադաշտում տեղի կունենա Մադրիդի «Ռեալ» – «Ատլետիկո» մադրիդյան դերբին։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 00:00-ին։